Արմանի հետ ընկերներ ենք, բայց չեմպիոնի գոտին իմն է. Եվլոև
Սպորտ
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի տիտղոսի հավակնորդ Մովսար Եվլոևը արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը։
Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ չեմպիոնական մենամարտի համար պատրաստ է նույնիսկ իջնել կիսաթեթև քաշային կարգ։
Submission Radio-ին տված հարցազրույցում Եվլոևը հասկացրել է, որ տվյալ դիվիզիոնի չեմպիոնական գոտին իրենն է համարում։
«Ավելի լավ կլինի, եթե նա մենամարտի Ժան Սիլվայի հետ, մինչ ես կնվաճեմ տիտղոսը։ Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք և ընկերներ ենք։ Չեմ ցանկանում որևէ բան ասել նրա դեմ, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է, և ես ոչ ոքի թույլ չեմ տա անգամ խոսել իմ տիտղոսի մասին», – նշել է ռուսաստանցին։
Մովսար Եվլոևի վերադարձը օկտագոն նախատեսված է մարտի 21-ին՝ Լոնդոնում կայանալիք UFC Fight Night 270 մրցաշարի շրջանակում։ Եթե Եվլոևին հաջողվի հաղթել բրիտանացի Լերոն Մերֆիին, նա կդառնա դիվիզիոնի գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկու հետ մենամարտի գլխավոր հավակնորդը։
Միևնույն ժամանակ, չնայած թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքին, Ծառուկյանի ապագա մրցակցի հարցը դեռևս անորոշ է մնում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)