Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Lada»-ն․ ըստ վարորդների՝ պատճառը մերկասառույցն է եղել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Տեղում վարորդները հայտնել են, որ ճանապարհը եղել է մերկասառույց և մշակված չի եղել աղ ու ավազի խառնուրդով։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու