Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Jeep» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)