Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Փետրվարի 12-ին՝ ժամը 09։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 09։31-ին: Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին