Կալլասը դեմ է արտահայտվել Ուկրաինայի ընտրություններին
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը համարել է վատ որոշում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի կայքից։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասի սահմանադրություններն արգելում են ընտրություններ անցկացնել ռազմական հակամարտության ժամանակ։ Դա պայմանավորված է նրանով, որ ընտրությունները երկրի ներսում պայքար են տարբեր քաղաքական ուժերի միջև։
«Եվ երբ արտաքին հարձակումները շարունակվում են, անհնար է ընտրություններ անցկացնել, քանի որ թշնամին դրսում է, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնանան դրանց հակազդելու վրա։ Ահա թե ինչու, իմ կարծիքով, պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելը միանշանակ լավ լուծում չէ», - հավելել է Կալլասը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին