Թրամփը բացահայտել է՝ ինչ է քննարկել Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Իրանի հետ բանակցությունների շարունակման հնարավորությունը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելի վարչապետի հետ երկխոսությունը շատ լավ է անցել, և որ երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։
Թրամփը հավելել է, որ պնդում է Իրանի հետ բանակցությունների շարունակման վրա՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է Թեհրանի հետ համաձայնության գալ։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ բանակցությունների բացակայությանը։ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը խելամտորեն կմոտենա բանակցություններին և կցուցաբերի ավելի մեծ պատասխանատվություն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին