Ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում․ ՌԴ ԱԳՆ-ը՝ ՀՀ-ին
Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցելու այն գործընկերների հետ, որոնց անհրաժեշտ կհամարի, սակայն ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների օգտին ընտրությունը իսկապես հարցեր է առաջացնում։
Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան այցի ընթացքում SMR-ի տեղադրման վերաբերյալ ստորագրված հուշագրի մասին հարցին։
«Վաշինգտոնի առաջարկած փոքր հզորության ատոմակայանները ոչ միայն ԱՄՆ տարածքում չկան, այլ ընդհանրապես գոյություն չունեն․ դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա»,-հայտարարել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը աշխարհում միակ պետությունն է, որն օգտագործում է փոքր հզորության ատոմակայաններ և գործընկերներին առաջարկել է փորձարկված լուծումներ հզորությունների ողջ տիրույթում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին