ՏԱՍՍ․ «Գիացինտ-Կ» ինքնագնաց հրետանային կայանքների նոր խմբաքանակ է փոխանցվել «Արևմուտք» զորախմբին
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Արևմուտք» զորախմբի հրետանային ստորաբաժանումները համալրվել են «Գիացինտ-Կ» ինքնագնաց հրետանային կայանքների նոր խմբաքանակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տեխնիկան ընդունելուց հետո հաշվարկներն արդեն անցել են մարտական առաջադրանքների կատարմանը Խարկովի մարզում։ «Գիացինտ-Կ»-ը ստեղծված է քարշակվող 2Ա36 «Գիացինտ-Բ» հրանոթի հիման վրա և տեղադրված է չորս առանցք ունեցող շասսիի վրա։
152 մմ տրամաչափի հրանոթը կարող է խոցել թիրախներ ավելի քան 28 կիլոմետր հեռավորության վրա։ Համակարգը նախատեսված է բարձր շարժունակություն ապահովելու համար և հագեցված է պաշտպանիչ ցանցային էկրաններով, որոնք նախատեսված են անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին