Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն
Արտակարգ Պատահար
Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է հարս են բերել և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է ու նշել է, որ 10 օրվա ընթացքում մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Հայաստան Հ․-ն հայտնել է, որ փետրվարի 1-ին ժամը 12։00-ի սահմաններում իր հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց իրենց տեղյակ պահելու հեռացել է տանից՝ իր հետ տանելով մեկ հատ ոսկյա վզնոց իր խաչով, մեկ հատ ոսկյա ձեռնաշղթա և թվով երկու ոսկյա մատանիներ՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու