«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին՝ Երասխի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- նշել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները:
«Կովկասում տրանսպորտային, լոգիստիկ կապի ամրապնդումը խիստ կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության ու տնտեսական բարգավաճման համար։ Ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական փոխգործակցությունը այդ կարևոր ընդհանուր խնդրի լուծման գործում»,- եզրափակել է պաշտոնյան: