Հայկ Կոնջորյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքական
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:
Ողջունելով դեսպանին՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է տարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում ընդգծվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրականացումը, որը, խմբակցության ղեկավարի գնահատմամբ, նպաստել է ԱԺ աշխատակազմի մասնագիտական և փորձագիտական կարողությունների ուժեղացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործակցության, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Եվա Սունդքվիստը խոսել է երկկողմ համագործակցության օրակարգից՝ ներկայացնելով Հայաստանում Շվեդիայի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին