Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրելու համար քրվարույթ կնախաձեռնվի
Իրավունք
Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Պատարագի անվան տակ տեղի ունեցած կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի, հայտնել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ես շահել եմ դատը։ Մինչ այդ քննչական կոմիտեն ու դատախազությունը մերժել էին իմ` հանցագործության մասին հաղորդումն ու բողոքը՝ հարուցելու քրեական վարույթ։ Նրանք դեռ բողոքարկման հնարավորություն ունեն, բայց նաև, հավանաբար, գիտակցում են, որ իրենց առջև կանգնած է չափազանց սկզբունքային և հետևողական մարդ։
Մեր երկրում հաստատվելու է արդարություն և արդարադատություն։
Քանի ողջ ենք, պիտի պայքարենք»,- գրել է Էդգար Ղազարյանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին