Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Սփյուռքահայ գործիչները կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին

Քաղաքական

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ.

«Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են:

Օսմանյան կայսրության անկումից հետո հայերը վտարվեցին մեր հայրենի հողերից և կոտորվեցին սարսափելի ցեղասպանության մեջ: Նրանք, ովքեր չկոտորվեցին, ստիպված էին փախչել՝ հավաքականորեն հայկական սփյուռք դառնալով: Երբ հայերը ցրվեցին աշխարհով մեկ, մենք դիմեցինք մեր Եկեղեցուն որպես մխիթարության և մեր հայրենիքի հետ կապի աղբյուր: Ուր էլ բնակվեինք, հայկական համայնքները հայտնի էին եկեղեցիների և դպրոցների կառուցմամբ՝ պահպանելու համար հավատն ու էթնիկ ժառանգությունը, որը մեզ հալածողները փորձել էին ոչնչացնել:

Հետագայում, երբ Սովետական Միությունը փլուզվեց և սկսեց ծնվել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, սփյուռքը էական աջակցություն տրամադրեց Եկեղեցուն՝ տասնամյակների խորհրդային  ճնշումներից հետո վերածնվելու համար: Այսօր Հայ Առաքելական եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի Տան Կիլիկիո  Կաթողիկոսությունը Լիբանանում և Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպես եկեղեցու համաշխարհային առաջնորդ, որի գահը Հայաստանում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մոտ 3 միլիոն հայեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերի մեծամասնությունը բնակվում է սփյուռքում, որից ավելի քան մեկ միլիոնը՝ ԱՄՆ-ում:

Վերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:

Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են Եկեղեցուն հոգևոր սնուցման համար:

Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն: Եկեղեցին արդեն հրավիրել է եպիսկոպոսների ժողով, որը պետք է փետրվարի 17-ից 19-ը անցկացվի Վիեննայում: Ցավոք, կառավարությունը, ըստ տեղեկությունների, իրավական ծանուցումներ է հանձնել մի քանի եպիսկոպոսների՝ մերժելով երկրից ազատ դուրս գալու և ժողովին մասնակցելու նրանց իրավունքը: Ժողովին կհաջորդի Ազգային-Եկեղեցական Ժողովի հավաք՝ քննարկելու ընթացիկ մարտահրավերները և առաջարկելու նորացման ուղի՝ եկեղեցու երկարամյա ավանդույթներին և կանոններին համահունչ:

Եկեղեցու ինքնակառավարումը շարունակական բարելավման և բարեփոխման համար կարևորագույն նշանակություն ունի: Այն կազմակերպում է պարբերական ժողովներ՝ իր եպիսկոպոսների հավաքներ, ինչպես նաև Ազգային-Եկեղեցական Ժողովներ (ԱԵԺ), որոնք կարևորապես ներառում են աշխարհականներին և հոգևորականներին: Այս մարմինը եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն է, և միայն այս մարմինն է ընտրում Կաթողիկոսին: Այս Ժողովը նաև կարող է քվեարկել Եկեղեցու կանոնների, կանոնակարգերի և կրոնական կարգերի փոփոխությունների համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և Հայոց Եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնությունները՝ հարգելով Եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության: Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը և մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ և սպառնալից: Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել և վերածնվել Ցեղասպանությունից հետո, Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին, և նույն Եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար: Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել  նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:

Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս: Անհատի, կառավարության կամ որեւէ արտաքին մարմնի կողմից ցանկացած հարձակում կամ միջամտություն Եկեղեցու կառավարման կամ գործունեության նկատմամբ ուղղակի ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայերի վրա: Որպես Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների ներկայիս քաղաքացիներ, սփյուռքահայերը պարտավոր են օգնություն հայցել մեր սեփական կառավարություններից, ներառյալ քաղաքական միջոցներ և անհրաժեշտության դեպքում իրավական գործողություններ՝ մեր կրոնական իրավունքները պաշտպանելու համար: Այս իրավունքները ներառում են Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարմանն ապավինելը՝ հաստատված կանոններով և ավանդույթներով, որոնք սկիզբ են առել քրիստոնեության ամենավաղ օրերից:

Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում: Հայաստանում Եկեղեցու և պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին: Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց Եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան: Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»:

Նամակը  ստորագրել  են  Հայոց  ցեղասպանության  վերապրողների  ժառանգներ  և  համաշխարհային  Հայոց  Եկեղեցու  անդամներ:  Նրանց  թվում  են  Նուբար  Աֆեյանը,  ԷնթոնիԲարսամյանը,  Լորդ  Արա  Դարզին,  Էրիկ  Էսրայելյանը,Վ աչեԳաբրաշը,  Վաչե  Մանուկյանը,  Ջոզեֆ  Ուղուրլյանը  և  Պերճ  Սեդրակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված