Վալերի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդումներ է հարուցել ևս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։
«2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- նշել են ՀԿԿ-ից։
«Լուրերի» տեղեկություններով՝ խոսքը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին է:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին