Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին