Օդեսայում հարվածներից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ վնասվել են նավահանգիստն ու ենթակառուցվածքները
Քաղաքական
Օդեսայում հզոր հրդեհ է սկսվել ռուսական հարվածներից հետո, վնասվել են նավահանգիստը և մի շարք կարևոր ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների տվյալներին։ Ըստ տեղեկությունների՝ գիշերային զանգվածային հարձակման հետևանքով հրշեջներն աշխատել են միաժամանակ մի քանի վայրերում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ վնասվել են էներգետիկ, նավահանգստային, բնակելի և արդյունաբերական օբյեկտներ։ Հրդեհների մարման և փրկարարական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 90 փրկարարներ։
Ավելի վաղ Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիան նշել էր, որ հարվածների պատճառով ծովային նավերը սկսել են խուսափել Օդեսայի նավահանգիստներից։ Լրատվամիջոցների տվյալներով՝ դրա հետևանքով հացահատիկի արտահանումը արդեն նվազել է մոտ 16 տոկոսով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին