Գերմանիայի ՊՆ Պիստորիուսը համաձայնել է Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցել մեկ պայմանով
Աշխարհ
Գերմանիան Ուկրաինային կմատակարարի հինգ PAC-3 Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ, եթե մյուս երկրները Կիևին տրամադրեն, ընդհանուր առմամբ, 30 նման համակարգ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ Sky News YouTube ալիքում հրապարակված իր ելույթի ձայնագրության մեջ։
«Մենք բոլորս գիտենք, որ խոսքը կյանքեր փրկելու մասին է, և դա օրերի հարց է, այլ ոչ թե շաբաթների կամ ամիսների», - ասել է Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ այսպես կոչված «կամավորների կոալիցիան» մի շարք հայտարարություններ ունի, որոնցից մի քանիսը դեռևս վերջնականապես չեն հաստատվել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դաշնակիցները կհասնեն «30+5» նպատակին։
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 60 միլիարդ դոլար իր ինքնապաշտպանությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին