Միացյալ Նահանգները խոստացել է Ուկրաինային միլիարդավոր դոլարի զենք մատակարարել
ԱՄՆ
ԱՄՆ-ն խոստացել է այս տարի Ուկրաինային մատակարարել առնվազն 12-15 միլիարդ դոլարի զենք։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խմբի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները մեզ տեղեկացրել է, որ այս տարի կկարողանա Ուկրաինային մատակարարել 12-15 միլիարդ դոլարի կարևորագույն ռազմական սարքավորումներ», - ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սրանք այնպիսի զենքեր են, որոնք ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունները չունեն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին