ԱՄՆ-ն Վենեսուելայի վրա հարձակմանը մասնակցած ավիակիրը կուղղորդի Մերձավոր Արևելք
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Gerald R. Ford ավիակիրը և դրան ուղեկցող նավերը Կարիբյան ավազանից կուղղորդվեն Մերձավոր Արևելք, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ USS Gerald R. Ford-ի անձնակազմը տեղեկացվել է, որ այն կմիանա USS Abraham Lincoln-ի գլխավորած հարվածային խմբին Պարսից ծոցում։
USS Gerald R. Ford-ը 2025 թվականի հունիսին մեկնել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքից և հոկտեմբերին ուղղորդվել է Կարիբյան ավազան։
NYT-ի տվյալներով՝ ավիակիրը մասնակցել է ԱՄՆ զինված ուժերի կողմից Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա հարձակմանը և հունվարի 3-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու գործողությանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին