19FortyFive․ Leopard 2 տանկերը բարդությունների են բախվել Ուկրաինայի մարտադաշտում
Քաղաքական
Գերմանական Leopard 2 տանկերը, որոնց վրա Ուկրաինան մեծ հույսեր էր կապում, բախվել են լուրջ դժվարությունների մարտական կիրառման ընթացքում։ Այս մասին գրում է ամերիկյան 19FortyFive պարբերականը՝ նշելով, որ նույնիսկ տեխնիկապես առաջատար տանկերը կարող են խնդիրներ ունենալ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պայմաններում։
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը սահմանափակ տեխնիկական հնարավորություններ ունեն այս տեխնիկան սպասարկելու համար․ պակասում են մասնագետներ և անհրաժեշտ սարքավորումներ՝ դաշտային պայմաններում վերանորոգումներ իրականացնելու համար։ Այդ պատճառով Leopard 2 տանկերի արդյունավետ օգտագործումը դժվարանում է՝ չնայած դրանց տեխնիկական բարձր մակարդակին։
Պարբերականը նաև ընդգծում է, որ այս տանկերը ստեղծվել են Սառը պատերազմի տարիներին՝ լայնածավալ հարձակողական գործողությունների համար՝ հետևակի և ավիացիայի աջակցությամբ։ Սակայն ներկայիս պատերազմում դրանք դարձել են ավելի խոցելի, մասնավորապես՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի լայն կիրառման պայմաններում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին