Ալաուդինովը նոր քննադատությամբ է հանդես եկել պատգամավոր Անատոլի Վասերմանի հասցեին
Քաղաքական
«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ապտի Ալաուդինովը հերթական քննադատական գրառումն է հրապարակել Պետդումայի պատգամավոր Անատոլի Վասերմանի հասցեին։ Այս մասին տեղեկանում ենք նրա Telegram ալիքում հրապարակված գրառումից, որտեղ վերահրապարակվել են Վասերմանին քննադատող մեկնաբանություններ։
Նոր լարվածության պատճառ է դարձել Վասերմանի հարցազրույցը, որտեղ նա խոսել էր ռազմական բլոգերների միջավայրում հնարավոր «արտաքին ազդեցությունների» մասին՝ նշելով, որ որոշ մարդիկ կարող են գործել Ուկրաինայի շահերից ելնելով։ Պատգամավորը, սակայն, չի նշել որևէ կոնկրետ անուն։
Ալաուդինովի և Վասերմանի միջև հակասությունները սկսվել էին դեռևս 2025 թվականի վերջից, երբ պատգամավորն առաջարկել էր ուշադրություն դարձնել հրամանատարի շրջապատին և քննադատել էր որոշ հրապարակային գործողություններ։ Այդ ժամանակ Ալաուդինովը կտրուկ էր արձագանքել հայտարարություններին։ Նրանց միջև հրապարակային բանավեճը շարունակվում է նաև այժմ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին