Քվեատուփին ո՞վ կհետեւի մինչեւ 05.00. Փաշինյան
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում փետրվարի 13–ին մեկնարկել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։
Փաշինյանը քիչ առաջ կիսվել է ուղիղ հեռարձակմամբ և խնդրանքով դիմել․ «Քվեատուփին ո՞վ կհետեւի մինչեւ 05.00»
Նշենք, որ այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակները պետք է այցելեն ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։
Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։
Նշենք, որ այս փուլը կտևի մինչեւ փետրվարի 15–ը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին