Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին 

«Ավելի վատ է, ավելի վատ». Իլհամ Ալիևը՝ հայ գերիներին ներում շնորհելու մասին

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ներկայացնում է France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը. «Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը։

Թարգմանությունն իմն է։ «Թղթակից. Ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին առաջնորդի համար ցմահ բանտարկություն:

Հաղորդագրություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց: Արդյո՞ք նա դա արել է, և դուք կանե՞ք դա: Նախագահ Իլհամ Ալիև. Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, այլ հարցերի շարքում, նա նույնպես բարձրացրել է այս հարցը, և ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և վերջ: Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է որպես այդպիսին ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից: Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք ենթարկվել են արդարադատության: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Թղթակից. Բայց կարո՞ղ եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։ Նախագահ Իլհամ Ալիև. Ի՞նչ նկատի ունեք։ Թղթակից. Շրջեք էջը և ներում շնորհեք նրանց կամ նման մի բան։ Կարող եք ժեստ անել։ Սա ձեր լիազորությունների սահմաններում է։ Նախագահ Իլհամ Ալիև. Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։ Թղթակից. Նույնն է ձեզ համար։ Նախագահ Իլհամ Ալիև. Այո, անկասկած։ Ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը»։ Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր՝ եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային դատարանում։ Դե, իհարկե, էլ չեմ խոսում նրա մասին, որ մեզ «նացիստ» անվանում է մի ղեկավար, ով արդեն երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին՝ ՀՀ-ի դեմ հարձակման ժամանակ։

Ինչպե՞ս չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին՝ հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս՝ «խաղաղություն» իմիտացնելով։ Միակ դրական արձանագրումն այն է, որ Վենսը բարձրացրել է այդ հարցը Բաքվում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
Ամենադիտված