Ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պետք է իրագործի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը
Աշխարհ
Reuters-ը հայտնում է, որ ԵՄ Նախարարների հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մյունխենի անվտանգության համաժողովում ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է կյանքի կոչի իր հիմնադիր պայմանագրում ամրագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։
«Պատահական չէ, որ փոխադարձ պաշտպանությունը մեր պարտավորությունն է՝ ամրագրված պայմանագրում։ Սա մեր հավաքական պարտավորությունն է պաշտպանել իրար ագրեսիայի դեպքում։ Մի խոսքով՝ մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար։ Դա է Եվրոպայի իմաստը»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին