Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է հետևանքներով․ Գալուզին
Քաղաքական
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում և հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։ ՌԴ-ի և ՀՀ-ի և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների դաշտ անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը․ «Վստահ ենք, որ Երևանում գիտեն ԵՄ-ին անդամակցության և Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ մեր սկզբունքային գնահատականները։ Այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների դաշտ անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Հույս ունենք, որ հանրապետությունում կղեկավարվեն պրագմատիկ մոտեցմամբ․ հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի իրացման լայն շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին