Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան (տեսանյութ)
ՔաղաքականԱմեն պարագային եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին՝ որևէ տեղ հավաքվելու, և նույնիսկ ոչ միայն հավաքի, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսաց ժողով անելու, այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ Հայաստանից դուրս չի կարող լինել Եպիսկոպոսաց ժողով, պարզապես օդի մեջ գցած խոսքեր են»,- նշեց Նաթան Սրբազանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին