Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը կանցկացվի Երևանում
Սպորտ
Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում 2027 թվականին: Այս մասին ազդարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ։
Միջոցառման ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Եվրոպայի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել էր կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին 54 երկրի շուրջ 1000 մարզիկ էր մասնակցել:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին