Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժածներ չկան, և մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վրեժ Կ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին