ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու լուրերի մասին
Քաղաքական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է հանձնվի թուրքական ընկերության:
«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում»,– նշեց նա:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին