Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Կաթը մթերվում է 150-160 դրամով, իսկ խանութներում վաճառվում է մինչև 900 դրամով․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․

«Այսօր Շիրակի մարզում կաթը գյուղացիներից մթերվում է 150-160 դրամով՝ մեկ լիտրի դիմաց։ Միևնույն ժամանակ, նույն այդ կաթը խանութներում վաճառվում է մինչև 900 դրամով։ Այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն։ Սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան և հարվածում է ինչպես արտադրողին, այնպես էլ սպառողին։ Սա այլևս տնտեսական մանր խնդիր չէ։ Սա պետական քաղաքականության արդյունավետության քննություն է։

Շիրակի գյուղերում անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհեռանկար գործունեություն։ Գյուղացին աշխատում է գրեթե առանց շահույթի։ Արդյունքում  շատերը մտածում են անասնապահությունը կրճատելու կամ ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Սա արդեն սոցիալական լուրջ ազդանշան է։

Մարզում անասնապահության ինքնարժեքի կառուցվածքում զգալի կշիռ ունեն անասնակերի գնաճը, վառելիքի և էներգակիրների թանկացումը, անասնաբուժական ծառայությունների ծախսերը, սառնարանային պահպանման և լոգիստիկ բեռը, երկար ձմեռների պայմաններում պահման հավելյալ ծախսերը։

150 դրամ մթերման գինը շատ դեպքերում չի ծածկում լիարժեք ինքնարժեքը։ Սա նշանակում է, որ գյուղացին աշխատում է նվազագույն շահութաբերությամբ կամ վնասով։ Այդ պայմաններում արտադրությունը դառնում է ոչ թե զարգացման, այլ գոյատևման գործունեություն։

Կաթի շուկան բնութագրվում է կենտրոնացված մթերմամբ և սահմանափակ բանակցային ուժով արտադրողների համար։ Երբ գյուղացին անհատական է և չունի կոոպերատիվ կառույց, նա կախված է մթերման մի քանի խոշոր խաղացողներից։ Մանրածախ գնի բարձր մակարդակը չի փոխանցվում արտադրողին։ Սա նշանակում է, որ շղթայի միջին հատվածում ձևավորվում են բարձր շահույթ, որոնց կառուցվածքը թափանցիկ չէ հանրության համար։

Արդյունքում գյուղացին զրկված է արդար գնից, սպառողը վճարում է բարձր գին, ավելացված արժեքը կենտրոնանում է սահմանափակ շրջանակում։

Շիրակի մարզը ոչ միայն գյուղատնտեսական, այլ նաև սոցիալական խոցելի մարզ է: Անասնապահության անկումը այստեղ նշանակում է՝ աշխատատեղերի կրճատում գյուղերում, երիտասարդների արտագաղթի արագացում, գյուղերի դատարկում, տեղական արտադրության նվազում և ներմուծումներից կախվածության աճ։

Սա արդեն պարենային անվտանգության խնդիր է։ Երբ տեղական արտադրողը դուրս է մղվում շուկայից, երկիրը դառնում է ավելի խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ։ Այս իրավիճակը վկայում է, որ գյուղատնտեսական քաղաքականությունը չունի արդյունավետ շուկայի կարգավորման գործիքակազմ։

Բացակայում են նվազագույն երաշխավորված մթերման մեխանիզմները, մրցակցության լիարժեք վերահսկողությունը, թափանցիկ գնագոյացման պահանջները, կոոպերատիվների համակարգային զարգացումը։

Շուկան ինքնակարգավորվում է ուժեղի օգտին՝ թույլի հաշվին։

Խնդրի լուծումը պահանջում է լուրջ կառուցվածքային փոփոխություն․ նվազագույն երաշխավորված մթերման գնի սահմանում՝ հիմնված իրական ինքնարժեքի վրա, մթերման և վերամշակման շուկայի հակամենաշնորհային խիստ վերահսկողություն, գյուղացիական կոոպերատիվների ֆինանսական և կազմակերպական աջակցություն՝ վերամշակման սեփական հզորություններ ստեղծելու համար, մարզային վերամշակող փոքր և միջին ձեռնարկությունների խրախուսում, որպեսզի ավելացված արժեքը մնա տեղում, գնագոյացման թափանցիկության պարտադիր հաշվետվություն՝ արտադրողից մինչև խանութ։

150 դրամով չի կարելի գնահատել գյուղացու աշխատանքը: Սա ոչ միայն տնտեսական անհավասարակշռություն է, այլև սոցիալական արդարության խախտում։

Եթե կառավարությունը շարունակի անտեսել այս խնդիրը, կկորցնի ոչ միայն անասնապահությունը, այլ նաև գյուղական կենսունակությունը Շիրակում։ Իսկ դա արդեն կլինի պետական ռազմավարության լուրջ ձախողում։

Պետության առաջնահերթությունը պետք է լինի գյուղացիների պաշտպանությունը և արդար մրցակցության ապահովումը։ Առանց դրա հնարավոր չէ ունենալ կայուն գյուղատնտեսություն, ուժեղ մարզ և սոցիալական համերաշխություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված