Թրամփը վստահեցրել է՝ Կուբայի դեմ ռազմական գործողության անհրաժեշտություն չկա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի տեսնում Կուբայի դեմ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման նման ռազմական գործողության անհրաժեշտություն։ Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականների համար դժվար չի լինի նման գործողություն իրականացնել։
«Բայց ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի», - ընդգծել է Թրամփը։
Հունվարի վերջին ամերիկացի առաջնորդը Միացյալ Նահանգներում հայտարարեց ազգային արտակարգ դրություն՝ Կուբայից եկող ազգային անվտանգությանը ենթադրյալ սպառնալիքի պատճառով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին