COP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին Հոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդը Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Թրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆ 

2025-ի ընթացքում քննված 90.931 քրեական վարույթից 41.761-ն ավարտվել է. ՔԿ-ի ամփոփումը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են բազմադրվագ, մեծածավալ, հասարակական հնչեցություն ունեցող բազմաթիվ քրեական վարույթներ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն պարբերաբար հանդես է եկել հրապարակումներով, ինչպես նաև անդրադարձել են 2024 թվականի համեմատ գրանցված դրական ցուցանիշներին:

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների 2025 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման արդյունքում արձանագրվել է հետևյալը. 

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 74.893 հաղորդում (2024 թվականին՝ 69.415, աճել է 5.478-ով), որից 57.672-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննվել է 224.444 քրեական վարույթ (2024 թվականին՝ 207.132, աճել է 17.312-ով):

Առանց նախորդ տարիներին հաշվառված 128.279 և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 5.234 քրեական վարույթների՝ 2025 թվականի ընթացքում քննվել է 90.931 քրեական վարույթ (2024 թվականին՝ 85.341 քրեական վարույթ, աճել է 5.590-ով):

2025 թվականի ընթացքում քննված 90.931 քրեական վարույթից 41.761-ն ավարտվել է (2024 թվականին՝ 37.947, աճել է 3.814-ով), 260-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին (2024 թվականին՝ 297, նվազել է 37-ով), 7.221-ը` միացվել է (2024 թվականին՝ 6.815, աճել է 406-ով), 20.450-ը հաշվառվել է (2024 թվական՝ 18.144, աճել է 2.306-ով), 2-ով վերացվել է մաս անջատելու որոշումը (2024 թվականին՝ 8, նվազել է 6-ով), իսկ 21.237 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2025 թվականին՝ 22.130, նվազել է 893-ով): Փոխանցված քրեական վարույթներից 989-ով հարուցված է հանրային քրեական հետապնդում, որից 159-ը՝ ոչ մեծ, 308-ը՝ միջին ծանրության, 388-ը՝ ծանր և 134-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են: 

Այսպիսով, 90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը (2024 թվականին՝ 63.211, աճել են 6.483-ով):

Բարձր է եղել արդյունավետությունը հատկապես դատավարական ավարտներով, մասնավորապես` դատարան ուղարկված քրեական վարույթներով։

Ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ, դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով, իսկ անձանց քանակը` 2.728-ով):

Ընդհանուր արտադրողականությունը կազմել է 76.6% (2024 թվականին՝ 74.1%, աճել է 2.5%-ով): Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 90.931 վարույթի պայմաններում կազմել է 142 քրեական վարույթ, (2024 թվականին՝ 132, աճել է 10-ով):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր (2024 թվականին՝ 302, աճել է 442-ով): 

2025 թվականի ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 47 մլրդ 159 մլն 552 հզր ՀՀ դրամը՝ (2024 թվականին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ, աճել է 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով): Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 12 մլրդ 990 մլն 207 հզր ՀՀ դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա, որից միայն 11 մլրդ 696 մլն 13 հզր-ը՝ դրամական միջոցներ:

Զգալի աշխատանքներ են տարվել նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում նախատեսված 1.014 հաստիքից 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համալրված է 813-ը, թափուր հաստիքների քանակը՝ 201:

Հաշվետու ժամանակահատվածում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվել է 5 քննություն, որոնց մասնակցելու դիմում է ներկայացրել 496 անձ (2024 թվականին՝ 478): Արդարադատության ակադեմիան ավարտել է 79 անձ (2024 թվականին՝ 58 անձ):  01.01.2025թ.-ից մինչ օրս պաշտոնի նշանակվել է 137 անձ: 

Նշանակումներ են կատարվել նաև բարձրագույն և գլխավոր պաշտոններում, որից բարձրագույն պաշտոնում՝ 18 (Քննչական կոմիտեի նախագահի 3 տեղակալ, 5 գլխավոր վարչության պետ, 10 գլխավոր վարչության պետի տեղակալ), գլխավոր  պաշտոնում՝ 64 (գլխավոր վարչության` վարչության պետեր և պետերի տեղակալներ, մարզային վարչության և բաժնի պետեր և պետերի տեղակալներ:

2025 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 55 անձ (2024 թվականին՝ 144): 

Մասնավորապես՝

•    16-ի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» (2024 թվականին՝ 30),
•    27-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» (2024 թվականին՝ 58),
•    10-ի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» (2024 թվականին՝ 51),
•    2-ի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» (2024 թվականին՝ 0):

Չնայած հաշվետու ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը կտրուկ նվազել են, մեղմացել են նաև կիրառված տույժերի տեսակները, սակայն դրան զուգահեռ քննիչների կողմից կարգապահության անկում չի գրանցվել:

Ելույթների ավարտին զեկուցողներն անդրադարձել են առաջիկա անելիքներին, հանդես եկել առաջարկություններով, որոնք կնպաստեն հետագայում քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը.

• ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը, Արման Ասլանյանը, Արսեն Այվազյանը և Արմեն Գևորգյանը պարգևատրվել են «Իրավակարգի և օրինականության ամրապնդման համար» մեդալով:
• ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունը:
• Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։
• Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Վեցերորդ կայազորային քննչական բաժինը։
• Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչությունը։
• «Տարվա քննիչ» է ճանաչվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սմբատ Սմբատյանը։
• «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Դավթյանը:

Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Խիզախության համար» մեդալով և հուշանվեր ժամացույցով:

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ քննիչների երդման արարողությունը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ամփոփելով 2025 թվականի աշխատանքները շեշտել է, որ ներկայացված վիճակագրական տվյալները պարզապես թվեր չեն, այլ տարվա ընթացքում կատարված ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք, որի շնորհիվ հնարավոր է եղել ոչ միայն կանխել անհիմն կերպով «պասիվացված» քրեական վարույթների շարունակական բնույթ կրող աճման գործընթացը, լուծել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների ընթացքը, այլև զգալիորեն ավելացնել քննիչների աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցանիշը՝ արտադրողականությունը։ 

Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ սահմանված առաջնահերթություններն իրականություն են դարձել և տարվա ընթացքում կատարված աշխատանքը տվել է իր արդյունքը, ինչի վկայությունն է այն, որ Քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր՝ 2025 թվականի ընթացքում գրանցվել է դատավարական ավարտների և գույքային վնասի վերականգնումների ամենաբարձր ցուցանիշը։

Անդրադառնալով հանրային հնչեցություն ստացած քրեական վարույթներին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ տարիներ շարունակ քննված բազմաթիվ վարույթներ հանգուցալուծվել են հենց 2025 թվականի ընթացքում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ 

Արթուր Պողոսյանը խոսելով կադրային փոփոխություններից հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակակական բնույթ և յուրաքանչյուր ծառայող պետք է վստահ լինի, որ առաջին հերթին գնահատվելու է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարք լինելը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը և պետությանը անվերապահորեն ծառայելու կամքը և միայն այդ հատկանիշների շնորհիվ է հնարավոր ապահովել մասնագիտական կարիերայի շարունակական աճ և առաջընթաց։ 

Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով քննիչների առջև դրված խնդիրների հետևողական լուծմանն ուղղված աշխատանքների պլանավորմանը՝ նշել է, որ նույնիսկ մեկ օրվա հապաղումը կարող է հանգեցնել ոչ միայն քրեական վարույթների շարունակական աճին, այլև վտանգի տակ դնել տուժողների խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացը, ինչպես նաև հանցանք կատարած անձի և առերևույթ հանցավոր իրադարձության ամբողջական բացահայտումը։ 

Նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և քրեական վարույթների ձգձգումները բացառելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահը նիստի ընթացքում տվել է հանձնարարականներ՝ սահմանելով դրանք կատարելու հստակ ժամկետներ:

Կոլեգիայի ավարտին Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողներին և աջակցող ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ Քննչական կոմիտեն որպես ՀՀ-ում գործող ամենամեծ նախաքննական մարմին, ունի բավարար ներուժ և օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ՝ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ դրանց ծագումնաբանությունից:

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ քննիչի պատվաբեր պաշտոնը ստանձնելու և երդման կապակցությամբ, հույս հայտնելով, որ մասնագիտական գործունեության ընթացքում վերջիններս հավատարիմ են մնալու երդմանը և անվերապահորեն առաջնորդվելու են հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու գիտակցումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Ամենադիտված