ԵՄ-ում տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ
Աշխարհ
Եվրամիության երկրները չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նախատեսվող 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ տարաձայնությունները կապված են հատկապես այն առաջարկների հետ, որոնք ուղղված են ռուսական նավթի վաճառքի լոգիստիկ շղթաների սահմանափակմանը։
Մասնավորապես, Հունաստանն ու Մալթան դեմ են ռուսական նավթի գնի սահմանաչափը փոխարինելու գաղափարին՝ ամբողջական բոյկոտով նավթի փոխադրման ծառայությունների նկատմամբ։ Այդ երկրները նաև դեմ են երկրորդական պատժամիջոցների կիրառմանը Ինդոնեզիայի նկատմամբ, մինչդեռ Իտալիան և Հունգարիան չեն աջակցում նման քայլերին Վրաստանի Կուլևի նավահանգստի առնչությամբ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթը կվերաբերի էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներին՝ կոչ անելով անդամ երկրներին արագ հաստատել այն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին