Իսպանիան հետաքննում է X-ը, Meta-ն ու TikTok-ը՝ AI-ով ստեղծված մանկական պոռնոգրաֆիայի տարածման կասկածով
Աշխարհ
Իսպանիայի իշխանությունները հանձնարարել են դատախազությանը հետաքննել X, Meta և TikTok սոցիալական հարթակները՝ արհեստական բանականությամբ ստեղծված մանկական սեռական բռնության նյութերի հնարավոր տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ընդգծելով, որ երեխաների անվտանգությունը, անձնական կյանքը և արժանապատվությունը վտանգի տակ են։
Կառավարության տվյալներով՝ Իսպանիայում յուրաքանչյուր հինգ երիտասարդից մեկը, հիմնականում աղջիկներ, հայտնել է, որ իրենց մասին արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ ինտիմ պատկերներ են տարածվել դեռ անչափահաս տարիքում։ Իշխանությունները նշում են, որ ալգորիթմները չպետք է «խթանեն կամ թաքցնեն» նման հանցագործությունները, և տեխնոլոգիական հսկաների անպատժելիությունը պետք է ավարտվի։
Սա մաս է կազմում սոցիալական հարթակների նկատմամբ վերահսկողության խստացման ավելի լայն քաղաքականության։ Եվրոպական հանձնաժողովը նույնպես հետաքննում է Meta-ն, TikTok-ը և X-ի Grok չաթբոտը՝ ԵՄ թվային ծառայությունների օրենքի շրջանակում։ Իսպանիան նաև քննարկում է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ՝ երեխաներին առցանց վտանգներից պաշտպանելու նպատակով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին