Վենս. ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք
ԱՄՆ
Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխարգելումը համարում է առաջնահերթություն, քանի որ Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը կհանգեցնի անվերահսկելի սպառազինությունների մրցավազքի տարածաշրջանում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին տված հարցազրույցում: «Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր: Մեր հիմնական շահագրգռվածությունն այստեղ Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է: Մենք չենք ուզում միջուկային զենքի տարածում:
Եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ապա նրանցից հետո բազմաթիվ այլ ռեժիմներ՝ որոշները բարեկամական, որոշները՝ ոչ այնքան բարեկամական, կցանկանան ձեռք բերել միջուկային զենք:
Դա աղետ կլինի ամերիկյան ժողովրդի համար», – ասել է Վենսը:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)