Միրզոյանն ու Կուպմանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առկա դինամիկան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացմանը միտված նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:
Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)