Գերմանիան չի նախատեսում ինքնուրույն միջուկային սպառազինություն ձեռք բերել. Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Գերմանիան չի նախատեսում ինքնուրույն միջուկային սպառազինություն ձեռք բերել, բայց 2020 թվականին Ֆրանսիայի առաջարկը եվրոպական միջուկային ծրագրի ստեղծման վերաբերյալ «չարժե անտեսել»: Նա ընդգծել է, որ Գերմանիան կապված է 2+4 և Միջուկային զենքի չտարածման համաձայնագրով, ու առայժմ անհայտ է՝ արդյոք կարելի է դրանցից հրաժարվել, գրում է Sputnik International-ը:
Կանցլերը հավելել է, որ քննարկել է Ֆրանսիայի և, հնարավոր է, Մեծ Բրիտանիայի հետ ՆԱՏՕ-ում եվրոպական միջուկային բաղադրիչը ամրապնդելու ուղիները՝ ամերիկյան միջուկային հովանավորության կողքին: «Մենք ունենք հարվածելու ունակ ինքնաթիռներ Բունդեսվերում… Կարելի է կիրառել ամերիկյան միջուկային զենք, ու տեսականորեն՝ նաև բրիտանական և ֆրանսիական միջուկային զենքը», – նշել է Մերցը՝ ընդգծելով, որ նման քայլերի տեխնիկական, միջազգային իրավական և գործնական խնդիրները պետք է լուծվեն:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)