ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ լիցքավորված որսորդական հրացանով տղամարդ է ձերբակալվել
ԱՄՆ
Ոստիկանությունը ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ ձերբակալել է լիցքավորված որսորդական հրացանով մի տղամարդու։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կապիտոլիումի ոստիկանապետ Մայքլ Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երիտասարդը դուրս է եկել իր մեքենայից՝ զենքը ձեռքին, և ուղղվել է դեպի Կապիտոլիում։ Ոստիկանները կանգնեցրել են նրան և պահանջել, որ ցած դնի որսորդական հրացանը։ Նա ենթարկվել է հրամանին։ Ձերբակալված տղամարդը նույնականացվել է՝ որպես 18-ամյա տղամարդ։
Սալիվանը պարզաբանել է, որ զենքը լիցքավորված է եղել։ Տղամարդը կրել է մարտավարական բաճկոն, և իր վրա փամփուշտներ են եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրա մեքենայում հայտնաբերել են սաղավարտ և գազային դիմակ։ Տղամարդու գործողությունների դրդապատճառները ներկայումս հետաքննվում են։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)