Ֆրանսիայի Լուար գետում տղամարդ է անհետացել
Արտակարգ Պատահար
Ֆրանսիայի արևմտյան շրջաններում ուժեղ տեղումների հետևանքով Լուար գետում տղամարդ է անհետացել, հայտնում է Reuters-ը։
53-ամյա տղամարդը գետն անցնելու փորձի ժամանակ ընկել է փոքր նավակից կամ կայակից Անժե քաղաքի հարավում և տարվել հոսանքով։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն պաշտոնյաները նշում են, որ գետի բարձր հոսքի պայմաններում նրան գտնելու հավանականությունը քիչ է։
Երկրի արևմուտքում չորս դեպարտամենտում հայտարարվել է ամենաբարձր՝ կարմիր մակարդակի ջրհեղեղի վտանգ, ևս ինը շրջաններում գործում է նարնջագույն նախազգուշացում։ Դենե քաղաքում փողոցները ողողված են, և բնակիչները տեղաշարժվում են նավակներով։ Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ հողի խոնավության մակարդակը երկրում ամենաբարձրն է 1959 թվականից ի վեր։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)