Զելենսկու հայտարարություններում «մտահոգիչ» դետալ են տեսել
Քաղաքական
Ռուսական ռազմական թեմաներով բլոգեր Ալեքսեյ Ժիվովը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները՝ կապված հրադադարի վերահսկման հնարավոր մեխանիզմների հետ։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ հրադադարի վերահսկման գաղափարը «մտահոգիչ» է հնչում։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Ժիվովը նշել է, որ պարզ չէ, թե գործնականում ինչպես կարող է իրականացվել նման վերահսկողությունը հնարավոր զինադադարի դեպքում։ Նրա խոսքով՝ նման սցենարը կարող է ենթադրել ամերիկյան ուժերի ներկայություն հակամարտության գոտուն մոտ տարածքներում, ինչը, նրա գնահատմամբ, կասկածներ է առաջացնում։
Բլոգերը նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, բանակցությունների ընթացքում դեռևս չի նկատվում, որ Կիևը պատրաստ է զիջումների գնալ։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին հայտարարել էր Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության մասին՝ այն բնութագրելով որպես կարևոր խնդիր բանակցային գործընթացում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)