Քաղաքագետը գնահատել է Ժնևում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը
Քաղաքական
Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ Ժնևում անցկացված բանակցությունները կարող են որոշ հարցերի շուրջ առաջընթաց ապահովել։ «Լենտա.ռու»-ին տված մեկնաբանությունում նա նշել է, որ նման եզրակացություն կարելի է անել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարություններից հետո։
Ասաֆովի խոսքով՝ այն թեմաներում, որտեղ կողմերի միջև կա կառուցողական օրակարգ, հնարավոր է գրանցվել են որոշակի տեղաշարժեր, իսկ սկզբունքային հարցերի շուրջ ձևավորվել են նոր մոտեցումներ։ Նրա գնահատմամբ՝ բանակցությունների հաջորդ փուլից առաջ կողմերը վերադարձել են խորհրդակցությունների՝ առանց մեծ առաջխաղացման, ինչը, ըստ քաղաքագետի, սպասելի էր՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։
Քաղաքագետը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ի ճնշման ուժեղացումը կարող է առաջիկայում փոփոխություններ բերել բարդ հարցերում, այդ թվում՝ տարածքային խնդիրների, Զապորոժիեի ատոմակայանի, հնարավոր ժամանակավոր հրադադարի և Ուկրաինայի անվտանգության կարգավիճակի շուրջ քննարկումներում։ Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների արագ ավարտի հավանականությունը դեռևս փոքր է։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)