Զելենսկու ևս մեկ մտերիմ լքել է Ուկրաինան
Քաղաքական
«Կվարտալ-95» ստուդիայի տնօրեն Սերգեյ Շեֆիրը լքել է Ուկրաինան։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.ua» պարբերականը՝ հրապարակելով նրա լուսանկարը Վարշավայի օդանավակայանից։
Հրապարակման մեջ նշվում է, որ Շեֆիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմն է և նախկինում աշխատել է որպես նրա օգնական։ Սակայն լրատվամիջոցը չի ներկայացրել նրա մեկնելու մանրամասները կամ պատճառները։
Ավելի վաղ «Страна.ua»-ն գրել էր, որ Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին մեղադրանք առաջադրելու և նրա ձերբակալության քայլերը կարող են կապված լինել Զելենսկու թիմի վրա ճնշման փորձերի հետ։ Պարբերականը ենթադրել էր, որ նման քայլերը կարող են վերաբերվել նաև նախագահի շրջապատի այլ անդամների։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում