Դոնալդ Թրամփը ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսի երկու պալատների անդամներին՝ ներկայացնելով իրավիճակը երկրում և իր վարչակազմի աշխատանքների ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը։
Երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ուղերձը նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված ամենամյա դիմումն է ԱՄՆ Կոնգրեսին, որի ընթացքում պետության ղեկավարն ամփոփում է նախորդ տարվա արդյունքները, գնահատում է իրավիճակը երկրում և ուրվագծում իր վարչակազմի հիմնական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru