Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է 

Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

Քաղաքական

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։

Նախագահները մասնակցել են Հունաստանում Հայաստանի դեսպանատան կողմից կազմակերպված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։

Ցուցահանդեսի բացման արարողության մեկնարկին նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Աթենքում՝ համաշխարհային քաղաքակրթության այս բացառիկ կենտրոնում, և մասնակցել Գրիգոր Նարեկացիին նվիրված «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում։ Այս իրադարձությունը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն է, այլև խորապես խորհրդանշական հանդիպում՝ հոգևոր ժառանգության և խաղաղության ձգտման շուրջ։

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ Մեր ժողովուրդներին միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության և մշակույթի այն հարուստ շերտը, որն այսօր էլ շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է՝ կամուրջ անցյալի և ներկայի, Հայաստանի և Հունաստանի միջև։

Աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին հայ հոգևոր մտքի ամենախոր և համամարդկային դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել ազգային սահմաններից և դարձել են համաշխարհային մշակույթի անքակտելի մասը։ Նարեկացիի գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգությունը», ոչ միայն աղոթք է, այլև մարդկային հոգու խորքերից ծնված խոստովանություն, որտեղ ցավը, մեղքը, հույսը և սերը միաձուլվում են մեկ ընդհանրական ձգտման մեջ՝ խաղաղության և ներքին հաշտության որոնում։ Ուստի պատահական չէ, որ Նարեկացին սրբադասվել է՝ հռչակվելով տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Աղոթք խաղաղության» խորագիրը համահունչ է մեր ժամանակների մարտահրավերներին։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է անորոշությունների, հակամարտությունների և արժեքային ճգնաժամերի առաջ, Նարեկացիի խոսքը հնչում է առավել արդիական, քան երբևէ։ Նա մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը միայն քաղաքական համաձայնություն չէ. այն նախ և առաջ հոգևոր վիճակ է, մարդկանց և ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման արդյունք։

Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ հավատալով, որ կայուն ու հարատև խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ Այս ճանապարհը հեշտ չէ, բայց այն միակն է, որը կարող է ապահովել անվտանգ ապագա մեր քաղաքացիների և ողջ տարածաշրջանի համար։ Խաղաղության օրակարգի հիմքում նույն արժեքներն են, որոնց մասին խոսում էր Նարեկացին՝ մարդկային արժանապատվություն, ներողամտություն, պատասխանատվություն և հավատ ապագայի հանդեպ։

Մշակույթը և արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը՝ ստեղծել երկխոսություն և վերականգնել վստահությունը։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլև ներկայում մեր ունեցած պարտավորությունների և ապագա անելիքների շուրջ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Հունաստանի կարևոր դերը մշակութային երկխոսության և խաղաղության գաղափարների տարածման գործում։ Հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը մեզ պարտավորեցնում է շարունակել այս համագործակցությունը՝ կրթության, մշակույթի, մարդասիրական նախաձեռնությունների ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը ամրապնդում են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև նպաստում են ավելի խաղաղ ու համերաշխ միջազգային միջավայրի ձևավորմանը։

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, թանգարանի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն ու ջանքերն են ներդրել այս կարևոր նախաձեռնության իրականացման համար։ Ձեր աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը կենդանի կամուրջ է ժողովուրդների միջև։

Թող Գրիգոր Նարեկացիի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս՝ մեր մտածողությունից, մեր խոսքից և մեր գործերից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Ամենադիտված