ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հանդիպումներին. Politico
ԱՄՆ
Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները հրավիրեն Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովի պաշտոնական հանդիպումներին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն դիվանագետների։
Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել իր դաշնակիցների վրա։
«Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում դաշնակիցների վրա՝ չհրավիրելու Ուկրաինային և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՆԱՏՕ-ի չորս պաշտոնական գործընկերներին՝ Ավստրալիային, Նոր Զելանդիային, Ճապոնիային և Հարավային Կորեային՝ Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովի պաշտոնական հանդիպումներին», - նշվում է հոդվածում։
Այնուամենայնիվ, պարզաբանվում է, որ այդ երկրները դեռ կարող են հրավիրվել կողմնակի միջոցառումների։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը