Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանին հնարավոր հարվածների վերաբերյալ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մի աղբյուրի համաձայն՝ Թրամփը անձամբ արտահայտել է Իսլամական Հանրապետությանը հարվածելու դրական և բացասական կողմերը, ինչպես նաև հարցրել է իր խորհրդականների և Վաշինգտոնի դաշնակիցների կարծիքը։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ փետրվարի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել այս թեմայով հանդիպում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Նույն օրը նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, Թրամփին հայտնել են փետրվարի 17-ին Իրանի հետ տեղի ունեցած անուղղակի բանակցությունների մասին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը