ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին այս շաբաթ օրը
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին արդեն շաբաթ օրը՝ փետրվարի 21-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տանը ընթանում են «դինամիկ և շարունակական» քննարկումներ։ Վարչակազմը գնահատում է լարվածության աճի հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ուժի կիրառման և դրանից հրաժարվելու քաղաքական և ռազմական հետևանքները։
CBS-ի աղբյուրները հավելել են, որ Պենտագոնը հաջորդ երեք օրերի ընթացքում Մերձավոր Արևելքից իր զորքերի մի մասին կվերատեղակայի հիմնականում Եվրոպայում կամ ԱՄՆ-ում։ Նրանք նշել են, որ սա կարող է վկայել գործողության նախապատրաստման մասին, բայց չի նշանակում, որ այն սկսելու որոշումն արդեն կայացվել է։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը