Պենտագոնը չի հաստատել Սիրիայից զորքերի լիակատար դուրսբերման մասին տեղեկությունները
ԱՄՆ
Պենտագոնը հայտարարել է, որ չի կարող հաստատել լրատվամիջոցների հաղորդագրությունները Սիրիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի խոսնակին։
«Այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել այդ մասին», - ասել է Պենտագոնի խոսնակը։
Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից դուրս բերել իր բոլոր զորքերը (մոտավորապես 1000)` այդպիսով ավարտելով երկրում տասնամյակներ տևած գործողությունը։ Հրատարակության տվյալներով՝ այս որոշումը կապված չէ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի հետ։
Հունվարին թերթը նաև հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայից լիակատար դուրսբերման հարցը քրդական ուժերի պարտությունից հետո։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու