Թրամփի հետ գոլֆ խաղացած առաջնորդը հրաժարվել է մասնակցել նրա Խաղաղության խորհրդին
ԱՄՆ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը նախատեսվում է Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է Yle-ն՝ հղում անելով ֆիննական նախագահի գրասենյակին։
Կանցլերիայի փոխանցմամբ՝ Ֆինլանդիան աջակցում է Գազայում կայուն խաղաղության հաստատման ջանքերին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի շրջանակում, սակայն Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, և դրան միանալու համար անհրաժեշտ է կառավարության առաջարկ և խորհրդարանի հավանություն։
Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտին, Թրամփն ու Ստուբբը միասին մասնակցել էին գոլֆի մրցաշարի Թրամփի գոլֆ-ակումբում և հաղթել էին այն՝ քննարկելով նաև ԱՄՆ-ի կողմից ֆիննական սառցահատների ձեռքբերման հարցը։ Խաղաղության խորհրդին մասնակցությունից հրաժարվել էր նաև Հռոմի պապ Լև XIV-ը՝ ընդգծելով ՄԱԿ-ի դերակատարությունը միջազգային ճգնաժամերի կարգավորման հարցում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը