Քաղաքագետը գնահատել է Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, էական դեր չի ունենա համաշխարհային քաղաքականության ապագայի վրա։ Այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը՝ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։ Նրա գնահատմամբ՝ խորհրդի գլխավոր նպատակը Հանրապետականների համար դրական օրակարգ ձևավորելն է ընտրություններից առաջ։
Ասաֆովի խոսքով՝ միջոցառման ընթացքում կարող են ներկայացվել տարբեր հակամարտությունների կարգավորման առաջարկներ, որոնք, ըստ նրա, հիմնականում կհրապարակվեն Թրամփի սոցիալական հարթակներում։ Քաղաքագետը նշել է, որ նախաձեռնությունը ծառայելու է առաջին հերթին Թրամփի և նրա կուսակիցների քաղաքական շահերին, ինչպես նաև կարող է հետապնդել ֆինանսական կամ աջակցություն ստանալու նպատակներ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Խաղաղության խորհուրդը ներկայիս ձևաչափով դժվար թե դառնա գլոբալ ազդեցիկ հարթակ։ Սակայն, նրա կարծիքով, Իրանի շուրջ լարված իրավիճակը կարող է լրացուցիչ գործոն դառնալ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կհրավիրի Խաղաղության խորհրդի նիստ և կտեղեկացնի Գազայում հումանիտար ու վերականգնողական աշխատանքների համար ավելի քան 5 միլիարդ դոլարի հատկացումների մասին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը